ՆԱՏՕ-ն խաղադրույք է կատարում «հոգեբանական պատերազմի» վրա
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 21:51

Արմինֆո. ՆԱՏՕ-ն հրապարակել է այսպես կոչված «հոգեբանական պատերազմի» մասին զեկույց, հաղորդում է BZ-ն: Դաշինքը այն անվանում է արտաքին սպառնալիքներից պաշտպանություն, սակայն քննադատները բազմաթիվ հարցեր են բարձրացրել: Նրանք կարծում են, որ դա ոչ այլ ինչ է, քան հասարակական կարծիքի վրա ազդելու հզոր գործիքը օրինականացնելու փորձ: ՆԱՏՕ-ի փաստաթուղթը նպատակ ունի ուժեղացնել ուշադրության և որոշումների կայացման համար ռազմավարական մրցակցությունը: Քննադատները զգուշացնում են ամբողջ հասարակությունների պետական ​​մանիպուլյացիայի մասին։

IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 17:32

Արմինֆո.5 հատ 1,000,000 ՀՀ դրամ արժողությամբ դեպի արտերկիր ճամփորդության հավաստագրերը և 50 հատ 100,000 idcoin-երը գտան իրենց երջանիկ տերերին․ IDBank-ը փետրվարի 18-ին իր ֆեյսբուքյան և YouTube-յան պաշտոնական էջերում ուղիղ հեռարձակմամբ ամփոփեց IDsalary աշխատավարձային փաթեթին միացած  հաճախորդների համար անցկացվող խաղարկությունը։

Առնո Բաբաջանյան. Վերադարձնելով իր իսկական ժառանգությունը 25 հատորանոց ժողովածուում
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 15:59

Արմինֆո. Խորհրդային հայ ականավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակի առթիվ, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը և DIALOG հասարակական կազմակերպությունը մեկնարկել են խոշոր գիտական ​​հրատարակչական նախագիծ՝ մաեստրոյի ստեղծագործությունների առաջին ամբողջական ժողովածուն՝ 25 հատորով ստեղծելու և հրատարակելու համար։

Ռուսաստանը և Իրանը հայտարարել են համատեղ ռազմածովային զորավարժությունների մասին՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարվածի ֆոնին
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 15:38

Արմինֆո. Ռուսաստանը և Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ Թեհրանի վրա ԱՄՆ-ի կողմից հարված հասցնելու նախապատրաստական ​​աշխատանքների ֆոնին:

Արքայազն Էնդրյուն ձերբակալվել է Էպշտեյնի գործով
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 15:25

Արմինֆո. Ոստիկանությունը ձերբակալել է արքայազն Էնդրյուին, հաղորդում է The Telegraph-ը: BBC-ն նույնպես հաղորդել է ձերբակալության մասին:

CSI նախագահը՝ ՀԱԵ նկատմամբ իշխանությունների հարձակումների մասին. Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անում են Հայաստանին քաղաքական սուբյեկտայնությունից զրկելու համար
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 14:55

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) վրա սոսկ կոնֆլիկտ չեն Եկեղեցու և երկրի իշխանությունների միջև, այլ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներից մեկի կատարումն են, որն ուղղված է երկիրը վերջնականապես քաղաքական սուբյեկտայնությունից զրկելուն: Այդ մասին հայտարարել է Միջազգային քրիստոնեական կազմակերպության (CSI) նախագահ Ջոն Էյբները՝ անդրադառնալով ներկայումս Հայաստանի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքներին: Նա հիշեցրել է, որ նույն գործընթացի շրջանակներում հնչում են Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջներ, տեղի է ունենում երկրի ինստիտուտների գործունեության խաթարում, ինչը հանգեցնում է հայ ժողովրդի վերադարձին Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին համանման վիճակի:

Հայաստանում ԵՄ պատվիրակություն. Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Երեւան
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 14:50

Արմինֆո.Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսի Երևան այցի մասին:

Ադրբեջանցի Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունից անցել է 22 տարի
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 14:41

Արմինֆո. 22 տարի է անցել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ճամբարում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունից: Ադրբեջանցի զինվորականը կացնահարել է քնած հայ սպային։ Հանցագործն այդպես էլ արժանի պատիժ չի կրել կատարված դաժան արարքի համար։ Ավելին, նա Ադրբեջանի ազգային հերոս է հռչակվել հայի սպանության համար։

Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 13:48

Արմինֆո.Սույն թվականին փետրվարի 18-ին Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։

Կառավարությունը բաշխել է քաղաքական կուսակցությունների աջակցության համար հատկացվող գումարները
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 11:29

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հաստատել է քաղաքական կուսակցությունների 2026 թվականի պետական ֆինանսավորման ծավալները։ Կուսակցությունների մասին օրենքի համաձայն, սուբսիդիաները հատկացվում են այն կուսակցություններին (կամ կուսակցությունների դաշինքներին), որոնք 2021 թվականի Ազգային ժողովի վերջին ընտրություններում ստացել են ձայների առնվազն երեք տոկոսը ՝ ըստ ստացած աջակցության մասնաբաժնի։

Վրաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցումն օգտակար է Հարավային Կովկասի համար
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 11:11

Արմինֆո. Ոչինչ չի կարող փոխարինել տարածաշրջանում Վրաստանի եզակի ռազմավարական դերին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին՝ Imedi LIVE-ի եթերում մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային նոր նախաձեռնությունները:

Շոյգու․ Հայաստանի երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու հանրապետության իշխանությունների ցանկությունը չմշակված լուծում է
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 10:03

Արմինֆո.Հայաստանի երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու հանրապետության իշխանությունների ցանկությունը չմշակված լուծում է, կառուցված համակարգը դրանից հետո կարող է «մեկ ժամում փլուզվել»։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

Հայ փորձագետը չափազանց մեծ է համարում ԱՄՆ-ի կողմից Իրանին հրթիռային հարվածներ հասցնելու հավանականությունը
 Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 10:02

Արմինֆո. Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը չափազանց մեծ է համարում ԱՄՆ-ի կողմից Իրանին հրթիռային հարվածներ հասցնելու հավանականությունը:

Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար
 Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026, 18:34

Արմինֆո.Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հաճախորդներին իրենց համայնքներում ավելի մոտ լինելու նպատակով: Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղ է բացվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: «Արտաշատ»-ն Ամերիաբանկի թվով 29-րդ մասնաճյուղն է և առաջինը՝ Արարատի մարզում:

IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
 Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026, 16:05

Արմինֆո.Սոցիալական ցանցերում աճել են ֆինանսական խարդախության դեպքերը՝ իբր մարքեթինգային հետազոտությունների անվան տակ։ Զեղծարարները, օգտագործելով տարբեր հայկական բանկերի և այլ խոշոր առևտրային կազմակերպությունների բրենդները, քաղաքացիներին խոստանում են մի քանի տասնյակ հազար դրամի պարգևատրություն՝ կարճ սոցիոլոգիական հարցմանը մասնակցելու դիմաց։

Իրանագետ․ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցն Իրանի համար այն "կարմիր" գիծն է, որը հատելու մտադրություն նա չունի
 Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026, 15:54

Արմինֆո. Բոլորի համար ակնհայտ է, որ միջուկային Էներգիայի խաղաղ օգտագործման հարցն Իրանի համար այն "կարմիր" գիծն է, որը Թեհրանը մտադիր չէ հատել։ Այդ մասին հայտարարեել է հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ "Հարավային Կովկաս. ուժերի վերաբաշխում" թեմայով լսումների ժամանակ։

Հայաստանի մի շարք թանգարաններում կանցկացվեն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան և Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումներ
 Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026, 13:58

Արմինֆո. Հայաստանի մի շարք թանգարաններում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան և Գիրք նվիրելու օրվան:

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել չվճարված կենսաթոշակների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը
 Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026, 13:25

Արմինֆո. Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը: ։ Այդ մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։

Հայաստանը COP17-ի շրջանակներում կհրավիրի կենսաբազմազանության Առաջնորդների    գագաթնաժողով՝ «Առաջնորդներ` հանուն բնության» խորագրով
 Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026, 12:43

Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) իրականացման օժանդակ մարմնի 6-րդ (SBI-6) հանդիպման շրջանակներում COP17-ի Հայաստանի նախագահության կողմից կազմակերպված միջոցառմանը:

Հայաստանը Ռուսաստանի բարեկամ երկրների առաջատար տասնյակում է՝ ըստ ՀԶԱՀԻ վարկածի
 Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026, 10:46

Արմինֆո. Հայաստանը ներառվել է Ռուսաստանի բարեկամ երկրների առաջատար տասնյակում' ըստ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (ՀԶԱՀԻ, Ռուսաստան) վարկածի, որը ներկայացրել է հետխորհրդային երկրների կոմունիկացիոն ռեժիմների բարեկամության վարկանիշը:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով