Պետք է փոխել ընտրարշավի բովանդակությունը, այլապես ոչ թե Գյումրի -2,  Երևան-1 էլ չենք ունենալու
 Երկուշաբթի, 23 Փետրվարի 2026, 12:39

Արմինֆո.Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը։ Հակառակ դեպքում ոչ թե Գյումրի -2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու։ Այդ մասին իր հոդվածում գրում է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով նախընտրական իրավիճակը Հայաստանում։

ԱՄՆ կոնգրեսականը պահանջել է պատասխանատվության ենթարկել Ալիևի թիկնապահներին, որոնք Վաշինգտոնում ծեծի էին ենթարկել ցուցարարներին
 Երկուշաբթի, 23 Փետրվարի 2026, 10:33

Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լաուրա Ֆրիդմանը քննադատել է Վաշինգտոնում ցուցարարների նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահների բռնությունները:

Ռուբեն Վարդանյան. ես այստեղ արդեն 21000 ժամ եմ անցկացրել
 Շաբաթ, 21 Փետրվարի 2026, 13:09

Արմինֆո.Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են իր համար և աջակցում են իր ընտանիքին: Իր ուղերձում Ռուբենն ընթերցել է 14-15-րդ դարերի բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը սեփական մեկնաբանությամբ։ Այդ մասին հաղորդում է Ռուբեն Վարդանյանի աջակցության խումբը։

ՏԿԵՆ-ը հերքում է ճանապարհների ասֆալտապատման ժամանակ խոշոր գումարի յուրացման մասին ԶԼՄ-ի պնդումները
 Շաբաթ, 21 Փետրվարի 2026, 13:02

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է ճանապարհների ասֆալտապատման ժամանակ խոշոր գումարի յուրացման լրատվամիջոցների պնդումները:

Փորձագետ․ ԱՄՆ տարածաշրջանային ռազմակայաններից անձնակազմի տարհանումը դիտարկվում է որպես Իրանի պատասխան հարվածներից զգուշանալու նախապատրաստական քայլ
 Շաբաթ, 21 Փետրվարի 2026, 13:01

Արմինֆո. Երբ պետությունը սկսում է սպառնալիքները փաստաթղթավորել միջազգային կառույցներում, դա արդեն խոսում է ոչ թե ռազմական էսկալացիայի տեսական հռետորաբանության, այլ դրանց գործնական բարձր ռիսկայնության մասին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին:

ԲԴԽ․ խոսքի ազատությունը չպետք է օգտագործվի դատավորների նկատմամբ չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելու նպատակով
 Շաբաթ, 21 Փետրվարի 2026, 12:59

Արմինֆո. Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) անհանգստությամբ արձանագրում է վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։

Իրավապաշտպան․ ՀԱԵ նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողություններն արդարացում չունեն
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 17:25

Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողություններն արդարացում չունեն՝ Ճիշտ այնպես, ինչպես Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ անօրինական դատավարությունները։ Այդ մասին հայտարարել է ամերիկա-կանադական հայտնի իրավաբան-միջազգայնագետ, քաղաքական պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած Ռոբերտ Ամստերդամը՝ "Ստատուս քվո" քաղաքական-վերլուծական ծրագրին հարցազրույցում:

Հայաստանի վարչապետը կմեկնի Լեհաստան
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 15:52

Արմինֆո. Լեհաստանի միջազգային համագործակցության ինստիտուտը (PISM) տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Լեհաստանում:

ԼՂՀ խորհրդարանի նախագահը՝ Արցախյան շարժման տարեդարձի առթիվ. "1988 թվականի փետրվարի 20-ին մենք ձգտում էինք պատմական արդարության"
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 14:57

Արմինֆո. 1988 թվականի փետրվարի 20-ին, սկսելով Արցախյան շարժումը, հայ ժողովուրդը ձգտում էր պատմական արդարության, և որոշում կայացվեց Հայկական ԽՍՀ-ին միանալու վերաբերյալ: Այդ մասին Արցախյան շարժման 38-րդ տարեդարձի կապակցությամբ "Եռաբլուր" զինվորական պանթեոնում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը:

Օրբանը մեղադրել է Կիևին «Դրուժբա» գազատարը խափանելու և «Հյուսիսային հոսք» գազատարը խաթարելու մեջ
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 14:37

Արմինֆո. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները դադարեցվել են Ուկրաինայի մեղքով և մեղադրել է Կիևին «Հյուսիսային հոսք» խողովակաշարը պայթեցնելու մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողության մի քանի տարբերակ
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 14:31

Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողության մի քանի տարբերակ, այդ թվում՝ սահմանափակ հարված, որը նպատակ ունի ամրապնդել Վաշինգտոնի բանակցային դիրքերը Թեհրանի հետ, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով պլանավորման գործընթացին ծանոթ աղբյուրին։

Ստեփան Գրիգորյան. Ղազախստանում սահմանադրական բարեփոխումների մասշտաբները տպավորիչ են
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 13:26

Արմինֆո. 2026 թվականի մարտի 15-ին Ղազախստանում կանցկացվի նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ համազգային հանրաքվե։ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության քննարկումը սկսվեց այն ժամանակ, երբ պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 2025 թվականի սեպտեմբերի 8-ին Ղազախստանի ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ հայտարարեց երկրում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտության մասին։

ՀՀԿ անդամ․ Այսօր հայկական երկու պետությունների սկիզբ դրած Արցախյան շարժման 38-րդ տարեդարձն է
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 13:05

Արմինֆո. Այսօր ՝ փետրվարի 20-ին, լրանում է Արցախյան շարժման 38-րդ տարեդարձը:

Շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամաս վերադարձվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքին  
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 12:38

Արմինֆո.Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազության պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճիռները մտել են օրինական ուժի մեջ:

Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊԵԿ գլխավոր քարտուղարին
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 12:33

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

"Ավրորա"-ն դատապարտել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի խամաճիկային դատարանի անարդար դատավճիռը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 12:08

Արմինֆո. «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը՝ գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանի գլխավորությամբ դատապարտել է Արցախի նախկին պետնախարար, բաարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի խամաճիկային դատարանի անարդար դատավճիռը՝ 20 տարի ազատազրկման տեսքով։

Դմիտրի Շոստակովիչի 120-ամյակին նվիրված երաժշտական ​​երեկո կանցկացվի Երևանում
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 12:07

Արմինֆո. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա համերգ՝ նվիրված մեծ ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի ծննդյան 120-ամյակին։

Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 11:28

Արմինֆո.IDBank-ի Arca Classic քարտով վճարումներ կատարելիս դուք կարող եք կուտակել մինչև 2% հետվճար (քեշբեք)․ 1000 ՀՀ դրամը գերազանցող յուրաքանչյուր անկանխիկ վճարումից տրամադրվում է հետվճար՝ ամսական մինչև 60,000 ՀՀ դրամի առավելագույն չափով։ Arca Classic քարտը նախատեսված է Հայաստանում ամենօրյա անվտանգ և արագ վճարումներ իրականացնելու համար։

ANCA-ն Թրամփից պահանջում է պաշտոնանկ անել Թուրքիայում ԱՄՆ դեսպանին
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 11:24

Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անհապաղ աշխատանքից ազատել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքին, ով առանց խղճի խայթի ժխտում է Հայոց ցեղասպանությունը, Արդարադատության նախարարության կողմից "Էփշտեյնի գործերում" բացահայտումներից հետո, որոնք փաստում են մարդկանց թրաֆիքինգի համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա տասնամյա բարեկամությունը:

Ամենայն հայոց կաթողիկոսության եպիսկոպոսաց հավաքը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և վերահաստատել հավատարմությունը Գարեգին Բ-ին
 Ուրբաթ, 20 Փետրվարի 2026, 10:40

Արմինֆո. 2026 թ․փետրվարի 17-19-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտել է իր աշխատանքները։ ՀԱԵ Ամենայն հայոց կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաքի արդյունքում ժողովականները հանդես  են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով