Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 13:54
Արմինֆո. ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններն առաջին անգամ այցելել է Հայաստան՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով: Այդ մասին հաղորդում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 13:17
Արմինֆո. Հայաստանի ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի («Հայհիդրոմետ») և Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության «Ղազհիդրոմետ» հանրապետական պետական ձեռնարկության միջև համագործակցության հուշագրի շրջանակներում տեղի է ունեցել երկու ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների մասնագետների առցանց հանդիպում։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 12:47
Արմինֆո.ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների մեծ մասը կքվեարկի կառավարող կուսակցության օգտին։ Նման համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 12-ին ճեպազրույցում, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի քաղաքական ուժերից մեկը մայիսի վերջին-հունիսի սկզբին մեծ թվով ավտոբուսներ է գրանցել ընտրություններին մասնակցելու նպատակով ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխման համար: "Ես այդ հարցում ոչ մի կասկած չունեմ", - ընդգծել է վարչապետը։ Նա նաև նշել է, որ նման երևույթներին, առաջին հերթին, պետք է իրավական գնահատական տրվի։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 12:44
Արմինֆո.Կանանց միամսյակը շարունակվում է․ ջերմ ժպիտներ պարգևելու առիթն ամեն օր է։ Տոնական այս օրերին քաղաքի տարբեր անկյուններում տիրում է աշխույժ և ջերմ մթնոլորտ, բոլորը շտապում են գնել նվերներ՝ հաճելի անակնկալ մատուցելու իրենց սիրելիներին։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 12:32
Արմինֆո. "Միասնության թևեր" քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչներն այս անգամ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ փոխանցել են հայտարարություն ՝ արբանյակային լուսանկարներով և կոորդինատներով, որոնք հաստատում են, որ Ադրբեջանն առաջ է քաշել իր դիրքերը և ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածքներ, մասնավորապես՝ Վայոց ձորի և Գեղարքունիքի ուղղությամբ։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 12:18
Արմինֆո. Միջազգային կինոփառատոների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպությունը`Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (FIAPF) պաշտոնապես հայտնում է, որ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված ընդամենը 50 փառատոններից մեկը դարձավ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը։ Այդ մասին հաղորդում է «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 12 Մարտի 2026, 10:23
Արմինֆո.Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ) երկրի անդամակցության մասին առանցքային պայմանագրերի չեղարկմանը: Որոշումն ընդունվել է կազմակերպությունից դուրս գալու ընթացակարգի շրջանակներում։ Այն վերաբերում Է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին և դրան կից արձանագրությանը։ Երկու փաստաթղթերն էլ ստորագրվել են 1991 թվականի դեկտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզումից առաջ։ Չեղյալ է հայտարարվում նաև ԱՊՀ կանոնադրությունը, որն ընդունվել էր 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում:
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 16:58
Արմինֆո.Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլեւ պատճառ չունի, որովհետեւ նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանում
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 16:47
Արմինֆո. Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Գլխավոր դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց։ Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 16:40
Արմինֆո. Ավարտվել է մաքսային անցակետի 5 տեսուչի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 14:50
Արմինֆո.Հայաստանում աճել են ֆինանսական զեղծարարության դեպքերը, որոնք ուղղված են հայտարարությունների կայքերի և առցանց հարթակների օգտատերերին։ Սխեմաները կարող են տարբեր լինել մանրամասներով, սակայն էությունը միշտ նույնն է․ մարդուց կորզում են տվյալներ, որոնք նա երբեք և ոչ ոքի չպետք է փոխանցի։
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 14:26
Արմինֆո.Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն, երկրի խորհրդարանի անցողիկ շեմը կուսակցությունների համար իջեցվել է մինչեւ 4 տոկոս, մինչդեռ, դաշինքների համար այն 7 տոկոսից բարձրացվել է մինչեւ 8-10 տոկոս: Այդ մասին մարտի 11-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը ՝ ներկայացնելով Ընտրական օրենսգրքի նոր դրույթները, որոնք կիրառվելու են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 14:06
Արմինֆո.Սկսած 2022 թվականից՝ Ադրբեջանի կառավարությունը օկուպացված Արցախի տարածքում իրականացնում է «օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի» քաղաքականությունը, որը ենթադրում է ադրբեջանական բնակչության «վերաբնակեցում» «ազատագրված պատմական» տարածքներում։ Այդ մասին ասվում է Monumentwatch.org-ի հայտարարությունում, որը հետևում է Արցախի մշակութային ժառանգությանն առնչվող իրավիճակին։
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 12:56
Արմինֆո."Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի" (ՀՑԹԻ) տնօրենին մտադիր են ազատել աշխատանքից՝ այն բանից հետո, երբ նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ խոսել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպան գործողությունների մասին։
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 12:38
Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) լիարժեք թափանցիկություն է պահանջում Apollo Strategic Communications-ից, որը Ադրբեջանի եւ էներգետիկ ոլորտում նրա կասպյան գործընկերների հետ փաստաթղթավորված կապեր ունեցող լոնդոնյան PR-ֆիրմա է․ հայտնի է դարձել, որ վերջինս ամերիկացի լրագրողներին ԶԼՄ-ների համար գաղտնի նախազգուշացում է ուղարկել ANCA-ի դեմ՝ ամերիկահայերին աջակցելու համար:
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 11:37
Արմինֆո. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է խարդախության նոր տեսակի մասին, որն արդեն լայն տարածում է գտել Հայաստանում: Նման գրոհների հիմնական թիրախ են դառնում ավագ սերնդի մարդիկ։
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 11:02
Արմինֆո.ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) ուշադրություն է հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու փորձերի վրա:
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 10:45
Արմինֆո.ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) կրկին հանձնարարել է Ադրբեջանը ներառել հատուկ դիտարկման ցուցակում (SWL)՝ կրոնական ազատության լուրջ խախտումների առնչությամբ:
|
Երեքշաբթի, 10 Մարտի 2026, 14:54
Արմինֆո.2025 թվականին Հայաստանում աճել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի թիվը, հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 10 Մարտի 2026, 12:45
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական վարույթ (2024-ին՝ 444), որից 158-ը փոխանցվել է 2024 թվականից:
|