Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 18:15
Արմինֆո. Ոստիկանության ուժերով բերման ենթարկված "Ուժեղ Հայաստան" կուսակցության 17 համակիրները դեռևս կարգավիճակ չունեն, նրանց նկատմամբ արձանագրություններ չեն կազմվել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
|
Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 17:26
Արմինֆո.Ռուսաստահայ գործարար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարայեթյանին նշանակվել է Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր գրավը ՝ 4 մլրդ դրամի չափով (ավելի քան 10 մլն դոլար) ՝ տնային կալանքի անցնելու համար: Այդ մասին հայտարարել Է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ դատական նիստի ժամանակ, որտեղ քննվում է գործարարի խափանման միջոցը:
|
Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 15:50
Արմինֆո.Բրյուսելում մեկնարկել են Արցախի պատվիրակության կարևոր հանդիպումները Եվրոպական խորհրդարանի ազդեցիկ անդամների հետ։
|
Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 15:49
Արմինֆո. Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ տեղեկատվական արշավներ, էքսկուրսիաներ, քայլարշավներ, ճանաչողական այցեր դեպի հուշարձաններ, տեղեկատվական նյութերի ցուցադրում, դպրոցականների համար կրթական ծրագրեր՝ բաց դաս ձևաչափով, խաղ-վիկտորինաներ, դասախոսություններ, հուշարձանների և տարածքների մաքրման աշխատանքներ:
|
Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 14:38
Արմինֆո.Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:
|
Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 12:49
Արմինֆո.ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը, որը հայ պատանդներին թողնում է ադրբեջանական բանտերում, Արցախից 150 000 փախստականներին զրկում է վերադարձի իրավունքից և Ադրբեջանի ցեղասպան էթնիկ զտումները պարգևատրում է Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող 99-ամյա տրանսպորտային միջանցքով, ոչ թե խաղաղության ճանապարհ է, այլ, ավելի շուտ, հայոց պետության ոչնչացման ծրագիր:
|
Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 11:34
Արմինֆո. "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագիծը մեծ հարցականի տակ է հայտնվել Իրանի շուրջ պատերազմի արդյունքում: Այս մասին հայտարարել է "Հայաստան" դաշինքի վարչապետի թեկնածու, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը "Մեծ քաղաքականություն" փոդքասթի հերթական դրվագի ժամանակ։
|
Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 10:47
Արմինֆո. Հայաստանը ձգտում է դեպի ապագա, որտեղ յուրաքանչյուրը կունենա հավասար հնարավորություններ սոցիալական և տնտեսական բարեկեցության համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, Ալեն Սիմոնյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է․
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 19:43
Արմինֆո. Ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Մեղրին՝ ԱՊՀ մշակույթի մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որը ներառում էր Մեղրիի մանկապարտեզի հարակից տարածքում խորհրդանշական ծառատունկի արարողություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 19:23
Արմինֆո. Սերգեյ Փարաջանովի թանգարանում միջազգային կինոյի օրը նշանավորվեց «Կինոյի տաճար» բացառիկ ցուցահանդեսի բացմամբ: Այցելուները հազվագյուտ հնարավորություն ունեցան տեսնելու Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1968) ֆիլմի վերականգնված և փրկված կադրերը, որոնք չեն ներառվել հիմնական մոնտաժում։
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 19:07
Արմինֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Նորվեգիա կատարած այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում նորվեգացի գործընկերների հետ քննարկել է 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) երկրի նախապատրաստման գործընթացը։
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 18:01
Արմինֆո.«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Հրանտ Հակոբյանի նշանակման մասին՝ որպես Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ։
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 17:21
Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել Բաքվում պահվող հայ գերիների դատավճիռները։
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 17:13
Արմինֆո. 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքները կախված կլինեն երկրի քաղաքացիների ընտրությունից ՝ գնալ ընտրությունների, թե՝ չգնալ, քվեարկել ինչ-որ քաղաքական ուժի օգտին, թե, պարզապես, փչացնել քվեաթերթիկը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Նինա Մարգարյանը, պարզաբանելով, թե ինչպես է դա աշխատում՝ հիպոթետիկ թվերի օրինակով
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 16:01
Արմինֆո. Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 14:56
Արմինֆո. Կանաչ կլիմայի հիմնադրամի Green Climate Fund (ԿԿՀ) Խորհուրդը հաստատեց Հայաստանի նոր ազգային ծրագիրը՝ «Կլիմայական փոփոխությամբ պայմանավորված բնական վտանգների նկատմամբ ազգային ադապտացիոն կարողությունների զարգացում՝ մոնիթորինգի և վաղ նախազգուշացման համակարգերի հզորացման միջոցով» վերտառությամբ։ Այդ մասին ասվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում։
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 12:33
Արմինֆո.Մեղրին 2026 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ քաղաք են ժամանել ԱՊՀ մասնակից երկրների պաշտոնական պատվիրակություններ, մշակութային գործիչներ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավարության ներկայացուցիչներ:
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 11:54
Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նախօրեին ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը, որի կազմում էին Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոնաթան Դենիսը (Միացյալ Թագավորություն) և Կատրին Պարտիկան (Բելգիա), ինչպես նաև Կոնգրեսի քարտուղար Ստեֆանի Պուրելը և փորձագետ Տանիա Գրոպպին։
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 11:14
Արմինֆո. Հայկական մարզաշխարհը վերածնվել է հենց "Բարգավաճ Հայաստան" կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ՝ ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնում գտնվելու շնորհիվ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի այն արտահայտությունների, թե Ծառուկյանն արդեն 70 տարեկան է և իրավունք չունի զբաղեցնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնը:
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 10:40
Արմինֆո. Հայոց ցեղասպանությունը սոսկ անցյալի հիշողություն չէ, այն մշտական հիշեցում է այն վտանգների մասին, որոնք ամեն օր սպառնում են Հայաստանի Հանրապետությանը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), այդ մասին հայտարարել է դոկտոր Ռոբերտ Կրիկորյանը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված Կոնգրեսի նիստի բացման ժամանակ:
|