«Մենք պետք է համագործակցենք աշխարհաքաղաքական կենտրոնների հետ այն ոլորտներում, որտեղ շահերը համընկնում են, այլ ոչ թե խառնվենք այնտեղ, որտեղ դրանք տարբերվում են»։
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 19:54

Արմինֆո.Չի կարելի խառնվել խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների հակասություններին, առավել ևս՝ փոքր երկրներին։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյան. ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այսօր ընդդիմադիր դաշտն ավելի մրցակցային է, և դա փաստ է:
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 19:26

Արմինֆո.«Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այսօր ընդդիմադիր դաշտն ավելի մրցակցային է, և դա փաստ է»։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

UN-Water. Ջրային ռեսուրսների կառավարման քաղաքականությունները համընկնում են տարածաշրջանային, գլոբալ և ազգային մակարդակներում
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 16:38

Արմինֆո. Համաշխարհային ջրային օրակարգը մնում է մասնատված, իսկ քաղաքականության համակարգումը տարածաշրջանային, գլոբալ և ազգային մակարդակներում բացակայում է։ Այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է ՄԱԿ-Ջուրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Ֆեդերիկո Պրոպերզին՝ Տարածաշրջանային բնապահպանական կոնգրեսում (RES) Միջազգային ջրային կազմակերպության ստեղծման վերաբերյալ կլոր սեղանի շուրջ խորհրդակցությունների ժամանակ։

Համաշխարհային ջրային կառավարման կառուցվածքը մնում է մասնատված՝ Ղազախստանի ջրային ռեսուրսների և ոռոգման նախարար
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 16:13

Արմինֆո. Համաշխարհային ջրային կառավարման կառուցվածքը մնում է մասնատված, և դրա ինստիտուտների միջև համակարգումը անբավարար է։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ջրային ռեսուրսների և ոռոգման նախարար Նուրժան Նուրժիգիտովը ապրիլի 23-ին Տարածաշրջանային բնապահպանական կոնգրեսում (RES) Միջազգային ջրային կազմակերպության ստեղծման վերաբերյալ կլոր սեղանի շուրջ խորհրդակցությունների ժամանակ։

Հայաստանցի դպրոցականը բրոնզե մեդալ է նվաճել Մոսկվայում  քիմիայի Մենդելեևյան հոբելյանական միջազգային օլիմպիադայում
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 15:37

Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 15-23-ն անցկացվել է քիմիայի Մենդելեևյան հոբելյանական 60-րդ միջազգային օլիմպիադան՝ 3 փուլով․ 2 տեսական և 1 փորձնական։

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ը կհետեւի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 15:36

Արմինֆո.ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) այսօր հաստատել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու որոշումը:

Փաշինյան․ Հայաստանի տարածքում պատերազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փորձերը ճանապարհ է դեպի նոր պատերազմ
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 15:32

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում պաատերազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փորձերը ճանապարհ է դեպի նոր պատերազմ: Փաշինյանը նման դիրքորոշում է հայտնել ապրիլի 23-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանը հետամուտ է լինելու պատասխանատվության ենթարկելու, այդ թվում ՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացված պատերազմական հանցագործությունների համար։

ՀՀ վարչապետը հաստատել է ընտանիքի հետ վերամիավորվելու մասին լուրերը
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 14:55

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ընտանիքի հետ վերամիավորվելու մասին լուրերը:

Հայաստանի վարչապետը կրկին քննադատել է Հայ Առաքելական Եկեղեցուն եւ նրա առաջնորդին
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 14:44

Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցին պետք է կատարի իր գործառույթը, այն է՝ ծառայի Ամենափրկիչ Հիսուս Քրիստոսին, և՝ ոչ այլ կերպ։ Այդ մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են հարկադիր կատարման մարմինների միջև 2026-2027թթ. համագործակցության ծրագիրը
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 14:29

Արմինֆո.Երևան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի դատական պրիստավների դաշնային ծառայության (ԴՊԴԾ) տնօրեն Դմիտրի Արիստովը և Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը ստորագրել են երկու երկրների հարկադիր կատարման մարմինների միջև 2026-2027թթ. համագործակցության ծրագիրը:

Սամվել Կարապետյան. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» մեծ պատասխանատվություն կստանձնի Հայաստանի թռիչքային զարգացումն ապահովելու համար»
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 12:28

Արմինֆո. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մեծ պատասխանատվություն կստանձնի. այն կապահովի երկրի թռիչքային զարգացումը։ Այս մասին իր համախոհների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

16 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ. օրինագիծ
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 12:12

Արմինֆո.Հայաստանում կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը պահանջում է նաև համապատասխան օրենսդրական ակտի ընդունում։ ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հավանություն է տվել "Անձը հաստատող փաստաթղթի մասին" օրենքի նախագծին:

Հայաստանի ԱԽ քարտուղարը կարևորել է Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացումը
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 12:07

Արմինֆո.ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում, Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, մասնակցել է «Ռազմավարական բաժանարար գծեր․ հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով պանելային քննարկմանը։

Ռուսաստանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 11:58

Արմինֆո.Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դատական կարգադրիչների (պրիստավների) ծառայության ղեկավար Դմիտրի Արիստովի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի ուղեկցությամբ:

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 11:39

Արմինֆո.  ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել  է Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։

Արալյան տարածաշրջանում առողջության պահպանմանն ուղղված համատեղ փաստաթուղթ է ստորագրվել RES-ի շրջանակներում:
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 11:03

Արմինֆո.«Ապագա սերունդների պաշտպանություն. առողջությունը բնապահպանական օրակարգի կենտրոնում՝ Արալյան տարածաշրջանի դասերն ու լուծումները» թեմայով պանելային քննարկման արդյունքում, որը տեղի է ունեցել Տարածաշրջանային բնապահպանական համաժողովի (RES) շրջանակներում, ստորագրվել է համատեղ փաստաթուղթ՝ ուղղված բնապահպանական ռիսկերի նվազեցմանը և առողջապահական համակարգերի ամրապնդմանը:

ՔԿ. Խոշոր չափերի հողատարածքների հափշտակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 10:32

Արմինֆո.Հողամասերի յուրացման գործում առկա խոշոր չափերի խարդախության փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է բռնազավթված Արցախում հայկական ժառանգության հետևողական ոչնչացումը Ադրբեջանի կողմից:
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 10:05

Արմինֆո.Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) վրդովմունք է հայտնել Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում հայկական քրիստոնեական ժառանգության հետևողական ոչնչացման կապակցությամբ:

Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների առնչությամբ
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 18:20

Արմինֆո. Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ։

"Կենտրոն" հեռուստաընկերությունն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ հեռարձակում կապահովի
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 16:58

Արմինֆո."Կենտրոն" հեռուստաընկերությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ուղիղ հեռարձակում կապահովի ապրիլի 24-ին ՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը: Այդ մասին հայտարարել է "Կենտրոն" հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանը։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով