Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հաղորդել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսներն Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 30 դեպքի մասին
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 15:22

Արմինֆո. 2026թ․ հունվար-մարտ ամիսներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք։

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնել է համաեվրոպական շրջագայության ՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 15:05

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 14 համերգով հանդես կգա Եվրոպայի հինգ խոշորագույն մշակութային կենտրոններում:

Երևանում բերման են ենթարկել արցախցի լեգենդար հետախույզ, "Ուժեղ Հայաստանի" անդամ Կանդազին
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 14:11

Արմինֆո.  Երևանում բերման են ենթարկել արցախցի լեգենդար հետախույզ, "Մարտական խաչ" 2-րդ աստիճանի շքանշանակիր, "Ուժեղ Հայաստանի" անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանին (Կանդազ): Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը:

Հայ սահմանապահները այցելել են Միացյալ Նահանգներ և ծանոթացել սահմանային անվտանգության ապահովման ամերիկյան փորձին
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 12:22

Արմինֆո. Հայաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները ԱՄՆ դեսպանատան Արտահանման հսկողության և սահմանների անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակներում վերջերս այցելել են Միացյալ Նահանգներ: Հանդիպման նպատակն էր տեսակցել Պետդեպարտամենտի և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերների հետ և քննարկել հետագա համագործակցությունը:

Շրջակա միջավայրի նախարարություն. Հայաստանի մասնակցությունը G7-ի երկրների նախարարների հանդիպմանը վկայում է գլոբալ բնապահպանական օրակարգում երկրի աճող դերի մասին
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 12:17

Արմինֆո. Հայաստանի ներկայությունը «Մեծ յոթնյակի» (G7) երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը ոչ միայն վկայում է երկրի հանդեպ աճող վստահության մասին, այլև ընդգծում է նրա մեծացող դերը գլոբալ բնապահպանական օրակարգում։

«Ուժեղ Հայաստանը» խոստացել է Չարենցավանի բնակիչներին վերականգնել քաղաքի արդյունաբերական ներուժը
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 11:51

Արմինֆո. Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում բացվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակը։ Ինչպես հայտնել են քաղաքական ուժի մամուլի ծառայությունից, Չարենցավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ինդուստրացման (արդյունաբերականացման) ծրագրերը։

Փաշինյանը շնորհավորել է Նիդեռլանդների վարչապետին Թագավորի օրվա կապակցությամբ
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 11:26

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետենին՝ ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։

Ավանեսով. Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, ոչնչացման վտանգի տակ է
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 11:23

Արմինֆո. Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, գտնվում է դիտավորյալ ոչնչացման իրական և անմիջական վտանգի տակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպան (օմբուդսմեն), «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Գագիկ Ծառուկյանի փեսայի օգնականի գույքը վերադարձվել է պետության սեփականությանը
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 10:33

Արմինֆո. Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Քանաքեռավան գյուղում գտնվող շուրջ 20,6 հեկտար մակերեսով անշարժ գույքի նկատմամբ։ Գույքի միջին շուկայական արժեքը կազմում է 323 միլիոն 800 հազար դրամ (մոտ 871 հազար դոլար)։ Այս մասին ասված է ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության տիտղոսը
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 10:13

Արմինֆո. Բաթումիում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց թիմային պայքարում։ Կանանց հավաքականը զբաղեցրեց պատվավոր երրորդ տեղը։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 10:10

Արմինֆո. Ապրիլի 27-ից 29-ը Հայաստանում ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի։

Թուրքիայի ՊՆ-ն հերքել է Հայոց ցեղասպանության մեղադրանքները՝ հանցավորի պատասխանատվությունը բարդելով զոհի վրա
 Շաբաթ, 25 Ապրիլի 2026, 15:09

Արմինֆո.Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են ռևիզիոնիզմի ենթարկել 1915 թվականի իրադարձությունները (Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում), Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, ավելին՝ փորձում է հանցավորի պատասխանատվությունը բարդել զոհի վրա։ Ապրիլի 24-ին X-ի իր միկրոբլոգում Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն է հրապարակել, որում ասվում է հետևյալը. «Մենք հարգանքով ենք հիշում անպաշտպան և անմեղ թուրքերին, որոնք դաժանաբար սպանվել են հայերի կողմից 1915 թվականի իրադարձությունների ժամանակ»։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը
 Շաբաթ, 25 Ապրիլի 2026, 12:02

Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ (Ռուսաստանի, Կովկասի, ինչպես նաև եվրոպական անվտանգության և քաղաքականության հարցերով) Սոնատա Քոուլթերը մասնակցել է Օսմանյան Թուրքիայում 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի արարողությանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը:

ԱԳՆ․ Կիպրոսը հիշում է Հայոց ցեղասպանության նահատակներին եւ երդվում սրբորեն հարգել նրանց հիշատակը
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 17:14

Արմինֆո. Կիպրոսի Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին: "Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հիշում ենք սուրբ նահատակներին եւ երդվում ենք սրբորեն հարգել նրանց հիշաատակը", - նշվում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ արտաքին քաղաքական գերատեսչության X (նախկինում ՝ Twitter) հաղորդագրության մեջ:

Հայ պատգամավոր․ Հենց հիմա Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 17:13

Արմինֆո.Հենց հիմա Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ոչնչացվում և վանդալիզմի են ենթարկվում պատմական վայրեր, հուշարձաններ, գերեզմանատներ և եկեղեցիներ: Այդ մասին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում  ելույթի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Եվրախորհրդարանում կքննարկեն արտաքին միջամտության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձևի ընդունումը
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 17:02

Արմինֆո.Ապրիլի 27-30-ը Եվրոպական խորհրդարանում (Եվրախորհրդարան) տեղի կունենան քննարկումներ Հայաստանում հունիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արտաքին միջամտության դեմ պայքարում երկրին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձևի ընդունման շուրջ: Այդ մասին հաղորդում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։

Զախարովան գնահատական է տվել օկուպացված Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացմանը
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 16:59

Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատական է տվել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացմանը։

Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 16:57

Արմինֆո.Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և դեսպանությունների ղեկավարները համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։

ՀՀ արդարադատության նախկին նախարար․ 1948 թվականից առ այսօր հայ ժողովուրդը գործ ունի շարունակվող ցեղասպանության հետ
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 16:56

Արմինֆո.Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, քանզի 1948 թվականից առ այսօր գործ ունենք շարունակվող հանցագործության հետ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:

Free Armenian Hostages. աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դատապարտի էթնիկ զտումներն Արցախում և պահանջի ազատ արձակել հայ ռազմագերիներին
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 16:16

Արմինֆո.Աշխարհը պետք է ճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, դատապարտի էթնիկ զտումներն Արցախում և պահանջի անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Այդ մասին ասվում է Free Armenian Hostages ("Ազատություն հայ գերիներին") նախաձեռնության հայտարարության մեջ ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով