Հայաստանն ու Ռումինիան ուսումնասիրել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 16:03

Արմինֆո.Բուխարեստ կատարած այցի շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Ռումինիայի ՆԳՆ պետական քարտուղար Բոգդան Դեսպեսկուի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հեռանկարները:

Իրավապաշտպանը հաղորդել է Ռուբեն Վարդանյանին Ումբակի բանտային համալիր տեղափոխելու մասին
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 13:59

Արմինֆո. Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հաղորդել է բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ումբակի բանտային համալիր տեղափոխելու մասին, ով ադրբեջանական խամաճիկային դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Տեղափոխման մասին տեղեկությունը փոխանցվել է Վարդանյանի ընտանիքի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։ Այդ մասին հայտարարել Է Free Armenian Hostages (Ազատություն հայ ռազմագերիներին) նախաձեռնությունը։

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությումը միջազգային կառույցներին կոչ է անում փրկել Արցախի մշակութային ժառանգությունը
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 13:11

Արմինֆո.  «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոչնչացման, վանդալիզմի և յուրացման փորձերին։ Այդ մասին ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։

Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 13:04

Արմինֆո. Արդշինբանկը մեկնարկել է նոր շահավետ պայմաններով արշավ իր Mastercard քարտապանների համար՝ ընդլայնելով անկանխիկ վճարումների հնարավորությունները։

Պետր Պիրունչիկ․ Հունիսից Չեխիայի վիզաներ կտրամադրեն վիզային կենտրոնները
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 12:18

Արմինֆո. Հայաստանում Չեխիայի դեսպանությունը հունիսից սկսած Հայաստանում վիզաների կենտրոնները կկառավարի TLScontac ընկերության միջոցով։ Այդ մասին հաղորդել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։

Ստաս Նամինի հոբելյանական շաբաթը կանցկացվի Երևանում մայիսի 3-ից 11-ը
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 12:17

Արմինֆո. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) աջակցությամբ մայիսի 3-ից 11-ը Երևանում կանցկացվեն լեգենդար հայ երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի ծննդյան 75-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ։

Փաստաբան. Ընտրական իրավունքից զրկված ընտանիքի անդամ հանդիսացող արցախցու նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ «Ուժեղ Հայաստանից» ընտրակաշառք ստանալու մեղադրանքով
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 11:32

Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը արցախցի Գեղամ Զաքարյանին, ում ընտանիքի չորս անդամները զրկված են Հայաստանում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրավունքից, 2 ամսով տնային կալանքի տակ է վերցրել։ Նա մեղադրվում է իբր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ընտրակաշառք ստանալու մեջ՝ հունիսյան ընտրությունների ժամանակ ընտանիքով Կարապետյանի դաշինքի օգտին քվեարկելու խոստման դիմաց։

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դատապարտել է ֆրանսահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների բացառումը Փարիզում Հայաստանի դեսպանատան բացման միջոցառումից
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 11:25

Արմինֆո. Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) Ազգային բյուրոն իր վճռական անհամաձայնությունն է հայտնում Հայաստանի կառավարության որոշմանը՝ Փարիզում Հայաստանի նոր դեսպանատան բացման արարողությունից Ֆրանսիայի հայ համայնքը ներկայացնող մի քանի ականավոր գործիչների բացառելու վերաբերյալ։

Կուսակցությունները և դաշինքները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) գրանցվելուց հետո 5 օրվա ընթացքում
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 11:19

Արմինֆո. Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրական ցուցակների գրանցումից հետո 5 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԸՀ-ն։

Փաշինյան. Հայաստանը կարևոր քայլ է անում միջազգային չափանիշներին համապատասխանող անձնագրային համակարգ ստեղծելու ճանապարհին
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 11:04

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Հայ թյուրքագետը պատմել է Արցախի շուրջ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի թուրքական «ինտելեկտի» մասին
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 10:23

Արմինֆո. Թյուրքագետ և Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի հետազոտող Անժելա Սիմոնյանը պատմել է 2020 թվականին Արցախի շուրջ 44-օրյա պատերազմում թուրքական հետախուզության՝ MIT-ի դերի մասին։

Փաստաբան. Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Արթուր Ավանեսյանը երկու ամսով կալանավորվել է
 Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 10:01

Արմինֆո. Լեգենդար արցախցի հետախույզ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, «Ուժեղ Հայաստան» անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը (Կանդազ) Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին դատարանի բակում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ԿԽՄԿ ՄՖ-ի փոխգլխավոր քարտուղարը քննարկել են արցախցի փախստականների կարիքների հետ կապված հարցեր
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 21:09

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄԿ ՄՖ) փոխգլխավոր քարտուղար Խավիեր Կաստելյանոս Մոսկերայի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով տրամադրվող մարդասիրական օգնության և զարգացման ծրագրերի կարևորությունը։

Սամվել Կարապետյան. Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագիրը կարող է դառնալ Սյունիքը կորցնելու սպառնալիք
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 21:02

Արմինֆո. Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագիրը կարող է դառնալ Սյունիքը կորցնելու սպառնալիք։ Այդ մասին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ և հիմնադիր Սամվել Կարապետյանը։

Արցախի իրադարձությունները հետաքննող բրիտանական խորհրդարանական հանձնաժողովը շարունակում է ԼՂՀ-ում հանցագործությունների վերաբերյալ փաստահավաքը
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 20:25

Արմինֆո. Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ ապրիլի 27-ին շարունակվել է Արցախում (Լեռնային Ղարաբաղում) տեղի ունեցող իրադարձությունները հետաքննող բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի նիստը:

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի արտգործնախարար Արաղչիի հետ
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 17:56

Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

IFES-ի նախագահը Հայաստանի ԿԸՀ նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 17:42

Արմինֆո.Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Բանբըրին և IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ապրիլի 27-ին հանդիպել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ:

Փաստաբան․Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանության փաստի առնչությամբ
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 17:39

Արմինֆո.Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության դեպքի առթիվ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

"Ուժեղ Հայաստան". Արթուր Ավանեսյանի տանը խուզարկության ժամանակ իրավապահները հակաօրինական ոչինչ չեն հայտնաբերել
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 17:20

Արմինֆո.Արցախցի լեգենդար հետախույզ, "Մարտական խաչ" երկրորդ աստիճանի շքանշանակիր, "Ուժեղ Հայաստանի" անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը (Կանդազ) ձերբակալվել է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով: Այդ մասին հաղորդել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։

Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 16:24

Արմինֆո.Ակբա բանկի խորհուրդը Սոնա Իշխանյանին ընտրել է Ակբա բանկի խորհրդի նախագահի պաշտոնում:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով