Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 16:04
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անթալիայում ներկա է գտնվել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը:
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 15:44
Արմինֆո.Եղեգնաձորում և Ստեփանավանում, որտեղ տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրության քվեարկություն, կայացել են նորընտիր ավագանիների առաջին նիստերը։
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 15:00
Արմինֆո. "Նաիրի" կինոթատրոնում տեղի է ունեցել ֆրանսիացի հայտնի ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Երեկոն կազմակերպել էր Կինոյի հիմնադրամը ՝ «Ռեա Ֆեստ» անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում:
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 14:34
Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը 2026 թվականի նոյեմբերի 3-ից 6-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին։
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 13:42
ԱրմԻնֆո: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահվում է անմարդկային պայմաններում՝ ՊԱԿ-ի նկուղներում, մինչդեռ երկիր ներխուժած և հարևան սենյակում հայ կնոջը վիրավորած ադրբեջանցին պահվում է աննախադեպ լավ պայմաններում: Այս մասին նոյեմբերի 11-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 13:40
ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները, նրանց համախոհներն ու աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Երևանում Եվրոպական միության (ԵՄ) ներկայացուցչության առջև՝ կապված քաղաքական ուժի կողմից Ստեփանավանի ղեկավարի պաշտոնի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան հետ։
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 11:20
ԱրմԻնֆո. «Հայաստան» խմբակցությունը և «Ազգային-դեմոկրատական բևեռ» շարժումը (ԱԴԲ) արձագանքել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 11:09
ԱրմԻնֆո. Բժիշկները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ մտնելու թույլտվություն ստացան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահից փաստացի հետո։ Այս մասին ասվում է ընդդիմադիր գործչի շահերը պաշտպանող իրավաբանական թիմի հայտարարության մեջ։
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 10:32
ԱրմԻնֆո. Ղազախ գործարար Կենես Ռաքիշևը մեծացրել է իր բաժնեմասը հայկական բանկում: Այս մասին հայտնել է Forbes Kazakhstan-ը:
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 10:30
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026, 17:29
Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դուռը Երևանի համար "չի փակվում", Հայաստանին չեն վռնդելու ՀԱՊԿ-ից։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո։
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026, 17:27
Արմինֆո.Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու պաշտոնական հայտ չի ներկայացրել։ Այդ մասին հաղորդել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026, 15:40
Արմինֆո. Կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է շատ ավելի հազվադեպ, քան տնային կալանքը կամ վարչական հսկողությունը, որոնց թիվը գերազանցում է 3000-ը: Այդ մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մեկնաբանելով անազատության մեջ գտնվող "Ուժեղ Հայաստան" կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահը։
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026, 15:21
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, նախագահի տեղակալ Մարիամ Պողոսյանը, հանձնաժողովի անդամներ Տարոն Չախոյանը, Նատալյա Սինորյանն ու Արաքսյա Վարդանյանը հանդիպել են ՄԱԿ-ի մանկական հիմադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Ղասան Խալիլին։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026, 15:18
Արմինֆո. Ստեփանավանի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը։ Այդ մասին ասվում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարության մեջ։
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026, 15:10
Արմինֆո. Նոյեմբերի 6-ին Գյումրիում Հայաստանի բանկերի միությունը կազմակերպել էր «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովը։ Միջոցառումը համախմբել էր պետական և գործարար հատվածների ներկայացուցիչներին՝ քննարկելու մարզերի տնտեսական ներուժի իրացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման ուղիները։
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026, 13:49
ԱրմԻնֆո. Երեք սպանության, ինքնասպանության փորձի, անձնական կյանքի խախտման և շորթման քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026, 12:56
ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունը պատասխանատվություն է կրում ընդդիմադիր գործչի բանտում հերթական մահվան համար։ Այսպիսի հայտարարությամբ հանդես են եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում՝ հաստատումից հետո, որ կալանքի տակ մահացել է քաղաքական ուժից Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածու Արսեն Գևորգյանը։
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026, 12:54
ԱրմԻնֆո: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի փոքր համերգասրահում կկայանա ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Հայրերի երկիրը» էպիկական վոկալ պոեմի՝ Հայաստանում առաջին թատերական ներկայացման պրեմիերան:
|
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026, 12:02
Արմինֆո. Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը կոչ է արել պաշտոնական Երևանին պահանջել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍՏՀԽ) գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը՝ քաղաքական կողմնակալության համար։
|